Телефон +37498452222
Адрес Arev-Telecom Internet Tv provider, Հայաստան, Ք․Սպիտակ, Սուրեն Ավետիսյան փող․, 309
E-mail info@arevtelecom.am
ԱՐԵՎ ՏԵԼԵԿՈՄ
Գլխավոր
Ծառայություններ
Դրույթներ
Հետադարձ կապ
Еще

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ և ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ/ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1 Սույն պայմանները սահմանում են «Պրոդիզայն» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության (այսուհետ`Օպերատոր) կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներն ու պայմանները:
1.2 Սույն պայմանները հանդիսանում են հրապարակային առաջարկ/օֆերտա/, որն ընդունելու /ակցեպտավորելու/ պահից հանդիսանում է Օպերատորի և Բաժանորդի /երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում այսուհետ կանվանվեն Կողմեր/ միջև կնքված, Կողմերի համար պարտադիր ուժ ունեցող` միանալու պայմանագիր: Օպերատորին ներկայացված համապատասխան դիմումը և/կամ սույն պայմանների իրականացմանն ուղղված գործողությունների կատարումը (Ծառայություններից օտվելը, վճարումների կատարումը) համարվում է սույն օֆերտայի պայմանների ընդունում/ակցեպտավորում/:
1.3 Սույն պայմանները դիմումի և Օպերատորի կողմից սահմանած կիրառելի կանոնների, կարգերի և սակագների հետ միասին կհանդիսանան Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված Բաժանորդային պայմանագիր/այսուհետ` պայմանագիր/:
1.4 Պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ Օպերատորի կողմից արտոնյալ ծառայությունների տրամադրման համար, որոնց հետ կապված հարաբերությունները Կողմերը կկարգավորեն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին համաձայնագրերով կամ հավելվածներով:
1.5 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագիրը կարող է կնքվել և ստորագրվել նաև կնիքի և ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությամբ:
1.6 Բաժանորդի կողմից ներկայացված դիմումները և այլ համաձայնագրերը Օպերատորի կողմից սահմանված կարգով հետագայում կատարվելիք բոլոր փոփոխությունների հետ մեկտեղ կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

2. Սահմանումներ

2․1Բաժանորդ` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով, Օպերատորի ցանցի հասանելիության տարածքում Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար բոլոր պայմանների պահպանմամբ, միացել է պայմանգրին:
2․2 Օպերատորի ցանց` <<Պրոդիզայն>> ՍՊԸ-ին պատկանող հաղորդման հարմարություններ կամ համակարգ, իսկ համապատասխան դեպքերում` համակցման կամ ուղղորդման սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս տվյալներ փոխանցել մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով:
2.3 Օպերատորի ցանցի հասանելիության տարածք` աշխարհագրական այն կոնկրետ վայրը/տարածքը/, որտեղ տեխնիկապես հասանելի են Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները:
2.4 Օպերատորի աշխատակից` Օպերատորին ներկայացնող անձ, որն ունի այդ փաստը հաստատող փաստաթղթեր և գործում է պայմանագրի համաձայն:
2.5 Բաժանորդի տարածք` բնակարանը, առանձնատունը, այլ տարածքը, որտեղ Օպերատորի կողմից սույն պայմանագրի համաձայն մատուցվելու են Ծառայություններ:
2.6 Բաժանորդագրման դիմում` սույն պայմանագրի կողմ դառնալու ու Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար ֆիզիկական անձի կողմից լրացված, ստորագրված և Օպերատորին ներկայացված, վերջինիս կողմից սահմանված ձևի գրավոր փաստաթուղթ:
2.7 Օպերատորի սպասարկման կենտրոն` Բաժանորդների սպասարկման կենտրոն, որը գտնվում է ք. Սպիտակ, Ալ. Մանուկյան փ. 5/2շինություն հասցեում:
2.8 Սակագնային Պլան/Փաթեթ` որոշակի հատկանիշներով օժտված Ծառայություն, որն ընտրում է Բաժանորդը և որի անվանումը, առանձնահատկությունները, սակագները, մանրամասնությունները և այլ տեղեկությունները ներկայացված են Օպերատորի սպասարկման կենտրոնում:
2.9 Դիմումի (կամ պայմանագրի) համար/ID/` թվերի և տառերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի նույնականացման համար:

3.Ծառայությունների մատուցման կարգը

1. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ապահովել իրենց կողմից բաժանորդներին առաջարկվող ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը:
2. Եթե ծառայություններ մատուցողները կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով նախատեսված են ծառայությունների մատուցման այլ սակագներ և պայմաններ, քան սույն կարգին համապատասխան հրապարակած տեղեկատվությամբ, ապա ծառայություններ մատուցողները պարտավոր են սույն կարգի պայմաններին և ընթացակարգին համապատասխան հրապարակել այդ տեղեկատվությունը` որպես հրապարակային պայմանագրի սակագներ և պայմաններ:
3. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել իրենց հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում և հրապարակել իրենց ինտերնետային կայքերում։
4. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը իրենց հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում հասանելի դարձնելիս և ինտերնետային կայքերում հրապարակելիս ապահովել հետևյալ նվազագույն պահանջների կատարումը.
1) ծառայությունների մատուցման սակագները և պայմանները պետք է ամբողջապես հասանելի լինեն հանրությանը` բացառելով դրանց ներկայացման նկատմամբ որևէ խտրական կամ հայեցողական մոտեցում.
2) ծառայությունների մատուցման սակագները և պայմանները ըստ առանձին աշխարհագրական տարածքների, ժամանակային հատվածների կամ հաճախորդների խմբերի տարբերակման պարագայում` ներկայացվող տարբերակված սակագները և մատուցման պայմանները պետք է լինեն հստակ տարանջատված և չապակողմնորոշեն հանրությանը.
3) ամրակցված կապի ցանցերով ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման դեպքում պետք է ամրագրվի այդ ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման նվազագույն, սովորաբար հասանելի և առավելագույն (գովազդվող) արագությունների մասին նկարագրությունը` նշելով նաև առավելագույն (գովազդվող) տվյալների հոսքի արագությունների վրա ազդող էական գործոնների մասին տեղեկություններ,
4) շարժական կապի ցանցերով ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման դեպքում պետք է ամրագրվի տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման նվազագույն և առավելագույն (գովազդվող) արագությունների մասին նկարագրությունն ըստ ցանցային տեխնոլոգիաների՝ նշելով նաև առավելագույն (գովազդվող) տվյալների հոսքի արագության իրատեսորեն հասանելիությունն ապահովող պայմանների, ինչպես նաև դրանց վրա ազդող էական գործոնների վերաբերյալ,
5) ծառայությունների որակի սահմանափակման որևէ քաղաքականություն պետք է ներկայացվի հրապարակավ` նշելով որակի սահմանափակման եղանակը և քանակական չափանիշները.
6) ծառայություններ մատուցողները գործունեության ընթացքում պարտավոր են ոչ խտրական մոտեցում ցուցաբերել իրենց ցանցերում օգտագործվող արձանագրությունների նկատմամբ՝ չտալով առավելություն որևէ արձանագրության օգտագործման հնարավորությանը, եթե հրապարակային պայմանագրով կամ ծառայությունների մատուցման պայմաններով այլ բան նախատեսված չէ:
4.1. Սույն կարգի իմաստով լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման արագությունը ծառայություններ մատուցողի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ վերջնակետային սարքավորման միացման արագությունն է (ամրակցված կապի ցանցի դեպքում՝ լարային միացմամբ), ըստ որի՝
1) առավելագույն (գովազդվող) արագությունը ամրակցված և շարժական կապի ցանցերի դեպքում՝ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի կողմից հրապարակային առաջարկներում, առևտրային հաղորդակցություններում (գովազդ, մարքեթինգ, սակագնային փաթեթներ և պլաններ) օգտագործվող արագությունն է,
2) նվազագույն արագությունը, ամրակցված կապի ցանցի դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի կողմից բաժանորդին մատուցվող տվյալների հոսքի ամենացածր արագությունն է, որի մեծությունը պետք է կազմի տվյալ սակագնային փաթեթով (պլանով) նախատեսված առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 20 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման 2 Մբիթ/վ արագությունը,
3) նվազագույն արագությունը շարժական կապի ցանցի դեպքում՝ ծառայություններ մատուցողի կողմից իր լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթի շրջանակում մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման արագությունն է, որն ապահովում է բաժանորդներին նշված ծառայությունների նվազագույն հասանելիությունը՝ հաշվի առնելով ծառայություններ մատուցողի կողմից ամրագրված՝ դրանց վրա ազդող էական գործոնները,
4) սովորաբար հասանելի արագությունը, ամրակցված կապի ցանցի դեպքում՝ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի կողմից յուրաքանչյուր օրվա (ժամը 00։00-ին սկսվող և 23։59-ը ներառյալ ավարտվող ժամանակահատված) առնվազն 95 տոկոս ժամանակահատվածում բաժանորդին մատուցվող՝ տվյալ սակագնային փաթեթով (պլանով) նախատեսված առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 70 տոկոսը կազմող, սակայն ոչ պակաս, քան ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման 2 Մբիթ/վ արագությունն է։
5. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ներկայացնել կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե, որոնց միջոցով հաճախորդները կարող են դիմել և ստանալ մանրամասն տեղեկատվություն ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ:
6. Ծառայությունների մատուցման պայմանները պետք է պարունակեն հաճախորդների սպասարկման որակի վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները.
1) միացման կամ ակտիվացման (վերաակտիվացման) համար անհրաժեշտ ժամանակահատվածը, որը նոր բաժանորդների դեպքում չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը, ինչպես նաև ծառայությունների մատուցման ժամանակահատվածի հաշվարկի և ծառայությունների ակտիվացման նկարագրությունը, ներառյալ՝ ժամանակահատվածի տևողությունը, սկիզբը և ավարտը, ժամանակահատվածը ներառող օրերի, ժամերի և րոպեների հաշվարկման մոտեցումներն ու ծառայությունների ակտիվացման մանրամասն ընթացակարգը՝ ըստ գործողությունների և ժամկետների,
2) ծառայությունների որակի վերաբերյալ բաժանորդների բողոքներին արձագանքման ժամանակահատվածը, որը չպետք է գերազանցի 15 աշխատանքային օրը,
3) բաժանորդից անկախ տեխնիկական պատճառներով ծառայությունների որակի անկման կամ ծառայությունների ընդհատման (ներառյալ՝ խափանման կամ անսարքության) դեպքում` պատշաճ որակի կամ ընդհատված ծառայությունների վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, բաժանորդին տրամադրվող փոխհատուցման դեպքերը և կարգը (պայմանները, չափը և ժամկետները),
4) հաճախորդների սպասարկման և հաճախորդների բողոքներին արձագանքման հարցերով կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե:
7. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված՝ ծառայությունների ընդհատման (ներառյալ՝ խափանման կամ անսարքության) կամ ծառայությունների որակի անկման դեպքերում ծառայություններ մատուցողը բաժանորդին տրամադրում է փոխհատուցում.
1) եթե ծառայությունների նախատեսված (պլանային) ընդհատման կամ բաժանորդի դիմումի հիման վրա՝ ծառայությունների չնախատեսված ընդհատման տևողությունը հաշվարկային ժամանակահատվածում գերազանցում է 24 ժամը, որը չի ներառում բաժանորդի պատճառով ծառայություններ մատուցողի կողմից ընդհատումը վերականգնելու անհնարինության, գծի ենթակառուցվածքի կառուցման (տեղադրման կամ տեղափոխման) աշխատանքների շրջանակում ծառայություններ մատուցողի վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված՝ էլեկտրամատակարարման թույլատրելի պլանային, վթարային ընդհատմամբ, ինչպես նաև բաժանորդի էլեկտրամատակարարման թույլատրելի դադարեցմամբ պայմանավորված ծառայությունների մատուցման ընդհատման ժամանակահատվածները: Սույն ենթակետը կիրառելի չէ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված՝ ծառայությունների մատուցման սահմանափակման դեպքերում․
2) եթե բաժանորդի դիմումի դեպքում ծառայություններ մատուցողը ծառայությունների որակի ստուգման արդյունքում պարզում է, որ մատուցված ծառայությունները չեն համապատասխանել ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմաններին։
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերում ծառայություններ մատուցողը ծառայությունների մատուցման վճար չի գանձում առնվազն ծառայությունների ընդհատման կամ ծառայությունների որակի անկման ժամանակահատվածի համար, իսկ եթե ծառայությունների մատուցման վճարը գանձվել է նախապես, այն փոխհատուցվում է առնվազն ծառայությունների ընդհատման կամ ծառայությունների որակի անկման ժամանակահատվածի համար հաշվարկված ծառայությունների մատուցման վճարի չափով՝ բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար ծառայությունների մատուցման վճարի չափն է։ Փոխհատուցման տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի ծառայությունների որակի անկման կամ ծառայությունների ընդհատման (ներառյալ՝ խափանման կամ անսարքության) ամսվան հաջորդող երկրորդ ամսվա վերջին օրը։
9. Փոխհատուցում կամ ծառայություններ մատուցողի կողմից նախապես գանձված վճարը հետ ստանալու գրավոր դիմումը բաժանորդի կողմից ծառայություններ մատուցողին ներկայացվում է մինչև ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար ծառայություններ մատուցողի կողմից սահմանված ժամկետի ավարտը կամ մինչև հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը։ Բաժանորդի կողմից ծառայություններ մատուցողին ներկայացվող գրավոր դիմումը առնվազն ներառում է մատուցված ծառայությունները պայմանագրով նախատեսված պայմաններին չհամապատասխանելու մասին հիմնավոր տեղեկություններ և նշում ծառայության ընդհատման կամ որակի անկման խնդրի բացահայտման մասին ծառայություններ մատուցողին նախապես (ծառայության ընդհատման կամ որակի անկման ընթացքում) տեղեկացրած լինելու վերաբերյալ, իսկ սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում նաև ծառայություններ մատուցողի կողմից ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանած ընթացակարգով՝ ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման արագության չափման տվյալներ՝ ծառայություններ մատուցողի կողմից առաջարկվող ծրագրային համակարգի միջոցով, որին բաժանորդների հասանելիությունն ապահովվում է ծառայություններ մատուցողի կողմից։
10. Ծառայություններ մատուցողները, սույն կարգի N 1 հավելվածի համաձայն, համախմբում են իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի խափանումների կամ անսարքությունների վերաբերյալ տվյալները (ըստ ծառայությունների խափանման կամ անսարքության դեպքում բաժանորդի ծանուցման կամ բողոքի յուրաքանչյուր դեպքի) յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը և պահպանում 1 տարի ժամկետով՝ Հանձնաժողովի պահանջի դեպքում ներկայացնելու նպատակով։

4. Պահանջվող փաստաթղթեր

4.1 Բաժանորդագրման Դիմում լրացնելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը, որը վավերական է և ուժի մեջ է:
4.2 Բաժանորդագրման Դիմում լրացնելու համար իրավաբանական անձը ներկայացնողը պետք է ներկայացնի իր անձնագիրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան լիազորագիրը, որոնք վավերական են և ուժի մեջ են:
4.3 Բաժանորդը` Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների/ ցանկը փոփոխելու, ժամանակավոր կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում, պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:
4.4 Օպերատորին ներկայացվող անձը հաստատող փաստաթուղթը պետք է պարունակի համապատասխան անձի լուսանկարը:
4.5 Բաժանորդից կարող է պահանջվել նաև այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվեն մալուխները, սարքերը և մատուցվեն Ծառայություները:
4.6 Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված փաստաթղթերում տվյալների փոփոխության դեպքում Բաժանորդը պարտավոր է 30 օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել նոր տվյալները հավաստող փաստաթղթերը:
4.7 Անհրաժեշտություն առաջանալու դեպքում Բաժանորդը և/կամ նրա լիազորված անձը պետք է ներկայացնի նաև Օպերատորի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

5. Սարքերի և մալուխների օգտագործումը, պահպանումը

5.1 Սարքերը և մալուխը հանձնվում են Բաժանորդին և հետ են վերցվում նրանից Կողմերի միջև կազմված փոխադարձ հանձնման-ընդունման ակտով:
5.2 Օպերատորի կողմից տրամադրվող Սարքերը և մալուխները, ինչպես նաև դրանց պատկանելիքներն ու մասերը և/կամ դրանց վրա Օպերատորի կողմից կատարված ցանկացած փոփոխություն կամ վերանորոգում համարվում է Օպերատորի սեփականությունը և Բաժանորդը չի կարող այն փոխանցել, վարձակալությամբ տրամադրել կամ փոփոխության ենթարկել որևէ կերպ, եթե այլ բան գրավոր ձևով համաձայնեցված չէ Կողմերի միջև:
5.3 Սարքերի և մալուխների սխալ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Բաժանորդին` Սարքերը և մալուխները ընդունելուց և հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո:
5.4 Սարքերի և մալուխների կորստի կամ հափշտակության դեպքում Բաժանորդը պարտավորվում է դրա մասին ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում զգուշացնել Օպերատորին` գրավոր նամակի տեսքով: Նամակին պետք է կցվի սարքերի և մալուխների հափշտակության մասին ոստիկանական ծառայությունների կողմից տրված պատշաճ տեղեկանք/նման տեղեկանքի առկայության դեպքում/:
5.5 Բաժանորդագրումից հետո տրամադրված մալուխների և սարքերի կորստի, հափշտակության կամ վնասման դեպքում նոր մալուխների և սարքերի տրամադրումը հնարավոր է միայն Բաժանորդի կողմից նրանց դիմաց փոխհատուցելու դեպքում:
5.6 Օպերատորի կողմից սարքերի և մալուխների վերադարձնելու պահանջը ստանալու պահից (նույնիսկ նրանց ժամանակավոր վերադարձման դեպքում) Բաժանորդը պարտավորվում է այլևս չօգտագործել դրանք և հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնել Օպերատորին:

6. Վճարման կարգը և ժամկետները

6.1 Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Օպերատորի կողմից հատուկ սահմանված սակագները կամ այլ համաձայնագրերը, որոնք ներկայացված են Օպերատորի սպասարկման կենտրոնում:
6.2 Սահմանված սակագները կարող են Օպերատորի կողմից միակողմանիորեն փոփոխվել` սույն պայմանագրում սահմանված կարգով: Օպերատորը սակագների փոփոխման մասին Բաժանորդներին տեղեկացնում է ոչ ուշ, քան նոր սակագների ներդրումից 30/երեսուն/ օր առաջ, բացառությամբ սակագների նվազեցման դեպքերի` ներկայացնելով դրանք Բաժանորդների սպասարկման կենտրոնում կամ հրապարակային ծանուցման միջոցներով:
6.3 Որոշակի Ծառայություններ մատուցելու համար Օպերատորը կարող է պահանջել կանխավճար, գումարային դեպոզիտ կամ բանկային երաշխիք: Վճարումը մասամբ կամ ամբողջությամբ ուշացնելու դեպքում Օպերատորն իրավունք ունի նվազեցնել պարտքի գումարը երաշխիքային և/կամ կանխավճարային գումարից:
6.4 Առանձին դեպքերում Օպերատորը կարող է փոփոխության ենթարկել Բաժանորդների կողմից Ծառայությունների դիմաց վճարումների կարգը, ժամկետները և եղանակը: Ցանկացած դեպքում Բաժանորդն է պարտավոր անձամբ ճշտել իր պարտքը և պատասխանատվություն է կրում այն ժամանակին վճարելու համար:
6.5 Ժամկետանց վճարումների նկատմամբ Օպերատորը իրավասու է կիրառել տույժեր:
6.6 Բաժանորդը կամ նրա օգտին հանդես եկող անձը վճարները կատարում է Բաժանորդների սպասարկման կենտրոնում, կամ Հ/Հ 24137008801500 Յունիբանկ մասնաճյուղում: Բաժանորդը կամ նրա օգտին հանդես եկող անձը վճարում կատարելիս պարտավոր է ներկայացնել բավարար և ճշգրիտ տեղեկություններ (հասցեն, Բաժանորդի անունը, ազգանունը, պայմանագրի համարը) , ստուգել վճարման փաստաթղթերում բոլոր տեղեկությունների ճիշտ լինելը: Տեղեկությունների սխալ կամ թերի լինելու դեպքում Օպերատորը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի կրած բոլոր տեսակի վնասների համար, այդ թվում նաև ժամկետանց վճարման տույժի համար:
6.7 Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարները վճարվում են յուրաքանչյուր ամսվա Բաժանորդագրման դիմումով կամ նախորդ պայմանագրերով համաձայնեցված վճարման ամսաթվից ոչ ուշ նախորդ ծառայությունների մատուցման ժամանակահատվածի (նախորդ ամսվա նույն ամսաթվի հաջորդ օրից սկսած մինչև ընթացիկ ամսվա նույն ամսաթիվը ներառյալ) համար, անկախ այն հանգամանքից Բաժանորդը տվյալ ժամանակահատվածում օգտվել է ծառայություններից, թե` ոչ, եթե այլ բան նախատեսված չէ: Տեխնիկական անհրաժեշտությամբ պայմանավորված` հաշվարկված և գանձված գումարների մասին տեղեկությունները սպասարկման կենտրոնում կարող են հասանելի լինել ուշացումով, ուստի, որպես հետևանք, Օպերատորի կողմից հաշվարկներում կարող են իրականացվել ուղղումներ` առանց Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու:
6.8 Բաժանորդի կողմից որևէ վճարում սույն պայմանագրով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում Օպերատորն իրավունք ունի, սեփական հայեցողությամբ ու առանց Բաժանորդին նախօրոք ծանուցման, միակողմանի կասեցնել մատուցվող Ծառայությունները և ապամոնտաժել իր մալուխներն ու սարքերը: Օպերատորը կարող է գանձել վճար` կասեցված Ծառայությունները վերաակտիվացնելու կամ ապամոնտաժված մալուխներն ու Սարքերը կրկին
տեղադրելու և Օպերատորի ցանցին վերամիացնելու համար: Ամեն դեպքում Ծառայությունների կասեցումը և/կամ սարքերի, մալուխների ապամոնտաժումը չի ազատում Բաժանորդին իր պարտք մնացած գումարը/վճարը/ Օպերատորին վճարելու պարտավորությունից:
6.9 Անկախ վճարման ձևից և եղանակից` Բաժանորդը պարտավոր է վճարումները կատարել ժամանակին և պատշաճ կարգով:
6.10 Սույնով Բաժանորդը տալիս է նաև իր համաձայնությունը Օպերատորին` ուղղումներ կատարելու սխալ վճարումներում, ներառյալ սխալ վճարման փոխանցումը` Բաժանորդի հաշվից ճիշտ հասցեատիրոջը առանց Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու:
6.11 Ոչ լրիվ ժամանակահատվածների վճարը հաշվարկվում է Ծառայությունների մատուցման փաստաթղթային ժամանակամիջոցին համամասնորեն: Երբեմն այն կարող է վերահաշվարկվել և ուղղվել առանց Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու:

7. Օպերատորի պարտականությունները և իրավունքները

7.1 Օպերատորը պարտավոր է`
7.1.1 Կայանից մինչև լարային ցանցի բաժանիչ տուփը (կարող է գտնվել շենքի (տան) տանիքում կամ այլ տեղ) հատվածում կատարել կայուն և որակյալ վերահեռարձակմանն ուղղված բոլոր հնարավոր միջոցառումները` առկա տեխնիկական, տեխնոլոգիական և այլ հնարավորությունների սահմաններում:
7.1.2 Բաժանորդի պահանջով, սեղմ ժամկետում, հաշվի առնելով առկա տեխնիկական և այլ հնարավորությունները, անհատույց վերացնել կայանից մինչև լարային ցանցի բաժանիչ տուփը ընկած հատվածում հայտնաբերված, Օպերատորի ուղղակի մեղքով առաջացած բոլոր թերությունները :

7.2 Օպերատորը իրավունք ունի`

7.2.1 Միակողմանի լուծել Պայմանագիրը:
7.2.2 Սույն պայմանագրով սահմանված կարգով, ինքնուրույն, ժամանակ առ ժամանակ սահմանել, կազմել և փոփոխել Ծառայությունների կազմը, սակագնային փաթեթները, մատուցման պայմանները, կանոնները, սահմանված կարգերը, սակագները և այլն, որոնք կներկայացվեն Օպերատորի սպասարկման կենտրոնում:
7.2.3 Առանց վճարի չափը փոփոխելու` կիրառել սահմանափակումներ կամ այլ փոփոխություններ Ծառայությունների ծավալի և որակի նկատմամբ` ելնելով տեխնիկական և այլ անհրաժեշտություններից, առանց Բաժանորդին նախապես տեղյակ պահելու և պարզաբանման:
7.2.4 Բաժանորդի օգտին վճարում կատարող, կամ նրա կողմից որևէ լիազորություն ունեցող ցանկացած անձի համարել Բաժանորդի անունից գործող և իրավասու:
7.2.5 Ուղղումներ կատարել հաշվարկներում և ուղղել սխալ վճարումները` ներառյալ սխալ վճարման փոխանցումը Բաժանորդի հաշվից ճիշտ հասցեատիրոջը առանց Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու:
7.2.6 Առանց Բաժանորդին նախապես տեղյակ պահելու դադարեցնել Ծառայության մատուցումը` Բաժանորդի կողմից համապատասխան ժամկետներում ցանկացած տիպի վճարում չկատարելու դեպքում և վերականգնել միայն Բաժանորդի կողմից Օպերատորի հանդեպ ունեցած ողջ վճարային պարտավորությունները կատարելուց հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում: Ինչպես նաև վճարումներ չկատարելը բնույթ կրելու դեպքում՝ մինչև 3 / երեք/ ամիս, համարել բաժանորդի կողմից ծառայություններից հրաժարում, և պահանջել 20․000 / քսան հազար/ ՀՀ դրամ հրաժարագին։
7.2.7 Բաժանորդի տարածքում միացում կատարելու համար պահանջել միացման վճար, եթե օգտագործված նյութերի քանակը գերազանցում է Օպերատորի կողմից սահմանված նորմերը (ներառվում են նաև Բաժանորդի ցանկությամբ հավելյալ սարքավորումներ միացնելու, ոչ ռացիոնալ մոնտաժների և այլ դեպքերը, որոնք կպահանջեն հավելյալ սարքեր ու աշխատանք):
7.2.8 Բաժանորդից, կախված թերությունների ծավալից, պահանջել գումար բաժանիչ տուփից մինչև ընդունող սարքը ընկած հատվածում առաջացած թերությունները շտկելու համար: Շտկումները կկատարվեն վճարումից հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում:
7.2.9 Պահանջել առանձին վճար Բաժանորդից կամ վերջինիս անունից նոտարական կարգով հաստատված լիազորագրի հիման վրա հանդես եկող լիազորված անձից Բաժանորդի տվյալների, նրան մատուցված ծառայությունների տեսակի, ծավալի, վայրի, ժամանակի և այլ տեխնիկական պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկություն տրամադրելու համար` նրանց կողմից տրված դիմումի հիման վրա:
7.2.10 Հավելյալ ծառայությունների համար Բաժանորդից պահանջել առանձին վճար:
7.2.11 Ժամկետանց վճարումների, ծառայություններից օգտվելու հնարավորությունը երրորդ անձանց փոխանցելու (անկախ այն բանից` դա համաձայնեցվել է Բաժանորդի հետ թե ոչ) , ծառայությունից շահույթ ստանալու նպատակով, մալուխները կամ այլ սարքավորումները ինքնակամ տեղափոխելու, ձևափոխելու, այլ սարքեր միացնելու և այլ դեպքերում կիրառել տույժեր , դադարեցնել Ծառայության մատուցումը, ապամոնտաժել մալուխներն ու սարքավորումները և միակողմանի կարգով լուծել սույն պայմանագիրը ( սույն պայմանագիրը կհամարվի լուծված` միայն Բաժանորդի կողմից Օպերատորի հանդեպ ունեցած ողջ վճարային և այլ պարտավորությունները կատարելուց հետո) առանց Բաժանորդին նախապես տեղյակ պահելու և պարզաբանման, ինչպես նաև անժամկետ մերժել բաժանորդագրումը առանց մեկնաբանության: Վերջինս վերաբերվում է նաև Օպերատորի օրինական շահերին դիպչելու, կամ սույն պայմանագրի որևէ կետ, այլ օրենքներ, դրույթներ, պայմաններ, կանոններ խախտած ցանկացած անձի:
7.2.12 Պահանջել վճարել նաև այն Ծառայությունների համար, որոնք հասանելի են դարձել երրորդ անձանց Բաժանորդի կապուղու միջոցով, անկախ այն բանից` դա համաձայնեցվել է Բաժանորդի հետ, թե` ոչ:

8. Բաժանորդի պարտականությունները և իրավունքները
8.1 Բաժանորդը պարտավոր է`
8.1.1 Կատարել սույն պայմանագրի և Օպերատորի կողմից սահմանված ու հրապարակված այլ կանոնների, պայմանների ու կանոնակարգերի պահանջները և հետևել դրանց ընթացքին:
8.1.2 Ապահովել Օպերատորի աշխատակիցների առանց խոչընդոտների մուտքը իր տարածք և դեպի բաժանիչ տուփ` սարքավորումների միացման և դրանց սպասարակման պրոֆիլակտիկ և այլ աշխատանքները իրականացնելու համար:
8.1.3 Անմիջապես Օպերատորին տեղեկացնել բոլոր տեսակի խափանումների և ընդհատումների մասին: Սա կապահովի Ծառայության որակը, ինչպես նաև կազատի Բաժանորդին` Ծառայությունները երրորդ անձանց փոխանցմանն առնչվող վճարներից, տույժերից և սահմանափակումներից:
8.1.4 Ճանաչել Բաժանորդի տարածքում գտնվող բոլոր մալուխների և սարքերի Օպերատորի սեփականությունը հանդիսանալու փաստը, պահպանել նրանք պատշաճ և սարքին վիճակում, վերաբերվել խնամքով, զերծ մնալ դրա ոչ պատշաճ օգտագործումից:
8.1.5 Ծառայություններից օգտվել օրենքին, սույն պայմանագրին և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններին ու չափանիշներին համապատասխան` առանց խախտելու կամ վնասելու երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Զերծ մնալ օրենքին հակասող ցանկացած եղանակով Օպերատորի մատուցած Ծառայություններն օգտագործելուց:
8.1.6 Սույն պայմանագրի լուծման դեպքում, անկախ լուծման պատճառներից, սարքերը, մալուխները, ինչպես նաև դրանց պատկանելիքներն ու մասերը 7 օրյա ժամկետում վերադարձնել Օպերատորին սարքին վիճակում:
8.1.7 Ճշտել իր պարտքը, ժամանակին, լրիվ ծավալով և պատշաճ կարգով վճարել Օպերատորի կողմից մատուցված ծառայությունների դիմաց:
8.1.8 Օգտվել Ծառայություններից այն վայրում, որտեղ այն նախատեսվել և կարգավորվել է Օպերատորի մասնագետների կողմից: Չկատարել մալուխների և այլ սարքերի ինքնակամ և ինքնուրույն տեղափոխություն, ձևափոխություն և այլ գործողություններ: Կատարելու դեպքում Օպերատորը սահմանված կարգով իրավասու է կիրառել տույժեր:
8.1.9 Նախորոք տեղեկացնել Օպերատորին ընդունող սարքի կամ նրա տեղի և դիրքի փոփոխության ցանկության վերաբերյալ:
8.1.10 Առանց Օպերատորի գրավոր համաձայնության երրորդ անձանց ամբողջությամբ կամ մասնակիորեն, վճարովի կամ անհատույց կարգով չփոխանցել սույն Պայմանագրով իր ստանձնած իրավունքներն ու պարտականությունները: Հակառակ դեպքում Օպերատորը սահմանված կարգով իրավասու է կիրառել տույժեր:
8.1.11 Չօգտագործել իրեն տրամադրված սարքերը և մալուխները անհամատեղելի այլ սարքավորումների հետ և որևէ այլ եղանակով, որը կարող է ազդել Օպերատորի ցանցի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:
8.1.12 Պայմանագրում նշված տարածքի նկատմամբ իրավունք ունեցող անձի փոփոխության կամ Բաժանորդի տվյալների կամ կարգավիճակի փոփոխության դեպքում գրավոր տեղյակ պահել Օպերատորին 10 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիրը վերաձևակերպելու նպատակով:
8.1.13 Ստուգել և Օպերատորին գրավոր հայտնել հաշվարկներում տեղ գտած անհամապատասխանությունների մասին Ծառայությունների մատուցման համապատասխան ժամանակահատվածի ավարտից հետո 30 օրվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում անհամապատասխանությունների մասին չհայտնելու դեպքում` հաշվարկը համարվում է Բաժանորդի կողմից անվերապահորեն ընդունված և անառարկելի:
8.1.14 Չօգտագործել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները առևտրային, գովազդային բնույթի, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար:

8.2 Բաժանորդը իրավունք ունի`

8.2.1 Օպերատորից պահանջել առկա տեխնիկական, տեխնոլոգիական և այլ հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայությունների կայուն և որակյալ մատուցում:
8.2.2 Նախօրոք` 5 օր առաջ, գրավոր տեղեկացնելով Օպերատորին, միակողմանիորեն հրաժարվել սույն պայմանագրից` վճարելով մինչ այդ օրն իրեն մատուցված Ծառայությունների համար և Օպերատորին հանձնման-ընդունման ակտով հետ հանձնելով իրեն տրամադրված սարքերը և մալուխները, եթե այլ բան սահմանված չէ կողմերի միջև:
8․2․3 Եթե բաժանորդը օպերատորին չի վերադարձնում իրեն հանձնված սարքերը, ապա Օպերատորը իրավունք ունի՝ որպես փոխհատուցում, պահանջել սարքի գումարը՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքին համապատասխան։
8.2.4 Ժամանակավորապես դադարել օգտվել Ծառայությունից, նախօրոք ` 5 աշխատանքային օր առաջ ներկայացնելով Օպերատորին համապատասխան գրավոր դիմում:
8.2.5 Վերսկսել Ծառայությունից օգտվելը` ներկայացնելով Օպերատորին համապատասխան գրավոր դիմում:

9. Ծառայությունների մատուցման խափանումները, սահմանափակումը, կասեցումը, դադարեցումը
և վերաակտիվացումը

9.1 Օպերատորն իրավունք ունի կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել Բաժանորդին մատուցվող Ծառայությունները` առանց այդ մասին վերջինիս նախնական ծանուցման, եթե Բաժանորդը`
- սահմանված ժամկետում չի վճարել իրեն մատուցված Ծառայությունների համար,
- օգտագործել է Օպերատորի ցանցի հետ անհամատեղելի կամ Օպերատորի ցանցի պատշաճ աշխատանքին խոչընդոտող սարք,
- խախտել է սույն պայմանագրի պայմանները կամ գործող օրենսդրության պահանջները,
- ոչ ճիշտ կամ ոչ ամբողջական տեղեկություն և/կամ փաստաթղթեր է ներկայացրել Օպերատորին,
- սույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները ոչ պատշաճ/ոչ բարեխիղճ/ է կատարել:
Այդ թվում նաև`
- Սարքերի և մալուխների կորստի կամ հափշտակության դեպքում,
- երրորդ կողմի պատճառով առաջացած ազդանշանների ուշացումների, դադարեցումների կամ կապի խզման դեպքում:
9.2 Անվճար կարգով Բաժանորդը կարող է ժամանակավոր դադարեցնել/կասեցնել/ իրեն մատուցվող Ծառայությունները նվազագույնը 30 օրյա ժամկետով` Օպերատորին ներկայացնելով համապատասխան դիմումը և վճարելով մինչ այդ օրն իրեն մատուցված Ծառայությունների դիմաց:
9.3 Ինտերնետ ѳë³Ý»ÉÇáõÃÛ³Ý Í³é³ÛáõÃÛáõÝÁ ϳÝ˳í׳ñ³ÛÇÝ ¿:
9.4 Ծառայությունների մատուցման կասեցման, սահմանափակման կամ դադարեցման դեպքում վերաակտիվացում և/կամ վերամիացում կարող է կատարվել Օպերատորի նկատմամբ ունեցած վճարային պարտքը, տույժերը, եթե այդպիսիք հաշվարկվել են, վերաակտիվացման համար գանձվող վճարը և Օպերատորի կողմից կատարած աշխատանքների դիմաց հավելյալ վճարները և այլ փաստացի կատարված ծախսերը` Բաժանորդի կողմից վճարվելու դեպքում միայն:
9.5 Բաժանորդի նախաձեռնությամբ պայմանագրի կամ Ծառայությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ընթացիկ ժամանակաշրջանի համար կատարված վճարումը վերահաշվարկի և վերադարձման ենթակա չէ:
9.6 Եթե Բաժանորդը հանդիսանում է մեկ և ավելի հասցեներում Ծառայություններից օգտվող և սույն պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում որևէ մեկ Ծառայության համար, Օպերատորը կարող է կասեցումը կամ սահմանափակումը կիրառել մնացած բոլոր Ծառայությունների և հասցեների համար ևս:
9.7 Ինտերնետ ծառայության արագությունները երաշխավորված չեն, և տատանումները կարող են կազմել մինչև 30 %:
9․8 Պայմանագրով սահմանված ինտերնետի մաքսիմալ արագությունը Օպերատորը երաշխավորում է լարային միացման դեպքում։
9․9 Ակցիաների շրջանակներում գործող ինտերնետի արագությունը, տարեկան բաժանորդագրության պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո, անկախ նրանից, պայմանագիրը բաժանորդի կողմից կվերակնքվի, թե՝ ոչ, փոխվելու է հիմնական տարիֆով նախատեսված արագության չափ, եթե տվյալ պահին գործող այլ ակցիաներ չկան։
9.10 Ծառայության մատուցման ամսվա ընթացքում Օպերատորի մեղքով (Օպերատորի ցանցի անսարքությունների հնարավոր անջատումների) առաջացած թերությունների ընդհանուր ժամանակահատվածը, որը հաշվառվում է Օպերատորի անսարքության քարտերի համակարգում, չպետք է գերազանցի ամսական թույլատրելի սահմանաչափը` 72 (յոթանասուներկու) ժամը: Ամսական այդ թույլատրելի սահմանաչափը գերազանցող ժամանակահատվածի համար կատարվում է Ծառայության ամսական վճարի նվազեցում, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՊԳ = ԾԱԱ x ԳԺ
ՄԱԺ
Որտեղ`
ՊԳ - Ծառայությունների ամսական վճարից նվազեցվող գումար
ԾԱԱ - Ծառայությունների ամսական արժեք
ՄԱԺ - Միջին ամսական ժամերի քանակ, որը հավասար է 729.6 (30.4 /միջին ամսական օրերի թիվ/ x 24 /1 օրվա ժամերի քանակ/)
ԳԺ - Ամսական թույլատրելի սահմանաչափը գերազանցեղ ժամերի քանակ:


10. Հաճախորդների աջակցման կարգը
10.1 Երբ Պատվիրատուն կարծում է, որ տեղի է ունեցել Ծառայության խափանում, ապա պետք է բացի «Խափանման Հայտ», զանգելով Օպերատորի կողմից նշանակված «Հաճախորդի աջակցման» համարին` 0255 2 25 22, 098 452222, ինչին պետք է հետևի համապատասխան էլեկտրոնային նամակը հետևյալ հասցեով` info@arevtelecom.am
Նամակում պետք է մանրամասն նկարագրված լինի խափանումը:

10.2Բողոք/ահազանգը ստանալուց հետո ծառայությունը վերականգնվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (որպես
կանոն 1 (մեկ) օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 5 (հինգ) օրվա ընթացքում.

11. Կողմերի պատասխանատվությունը
11.1 Բաժանորդը սեփական ռիսկով է օգտվում Օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից: Օպերատորը չի կարող որոշել Ծառայությունների համապատասխանությունը Բաժանորդի կարիքներին:
11.2 Օրենքի թույլատրելի սահմաններում Կողմերը սույնով հրաժարվում են միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից: Ցանկացած պարագայում Օպերատորի պատասխանատվությունը յուրաքանչյուր Բաժանորդի մասով չի կարող գերազանցել տվյալ Բաժանորդին մատուցվող Ծառայությունների դիմաց տվյալ ժամանակահատվածի համար գանձվող գումարի` Օպերատորի մեղքով Ծառայություններից օգտվելու անհնարինության ժամկետին համամասնորեն հաշվարկված գումարը:
11.3 Օպերատորը պատասխանատվություն չի կրում`
- Դժբախտ պատահարի կամ իր գործընկերների/այդ թվում` օտարերկրյա/ կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների կամ մատուցվող ծառայությունների խափանման կամ դադարեցման հետևանքով կամ էլեկտրոէներգիա մատակարարող անձանց կողմից առաջացած մատակարարման խափանումների հետևանքով ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների/ մեջ կատարված փոփոխությունների համար: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:
- Բաժանորդին պատկանող ընդունող սարքավորման/ումների անսարքության պատճառով Ծառայությունների պատշաճ չընդունման կամ ընդհատման համար: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:
- Աշխատանքների` մասնավորապես ընթացիկ, ցանցի ամրապնդման, պահպանման, ընդարձակման կամ վերանորոգման հետևանքով առաջացած ընդհատումների և խափանումների համար: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:
-Բաժանիչ տուփից մինչև ընդունող սարքավորումն ընկած հատվածում առաջացած թերությունների պատճառով Ծառայությունների պատշաճ չընդունման կամ ընդհատման համար: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:
-Օպերատորի անունից հանդես եկող “Օպերատորի աշխատակից” -ի այդպիսին լինելու փաստաթղթային իսկությունը Բաժանորդի կողմից չպարզելու դեպքում նրանց միջև տեղի ունեցած ցանկացած գործարքի հետևանքների համար:
-Օպերատորի աշխատակցի և Բաժանորդի միջև տեղի ունեցած ցանկացած գործարքի և պայմանավորվածության համար, որը նախատեսված չէ պայմանագրով:
-Օպերատորի ցանցի կամայական հատվածից ներխուժած օտարածին էլեկտրոմագնիսական դաշտի, հոսանքի, ալիքների (կայծակ, էլեկտրական հոսանք և այլն ) հետևանքով Բաժանորդին և նրա ունեցվածքին պատճառված ցանկացած տիպի վնասի համար:
10.4 Օպերատորը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում իր ցանցով տեղափոխվող տեղեկատվության նկատմամբ և պատասխանատու չէ Բաժանորդի կողմից ստացված տեղեկատվության և բովանդակության ճշտության համար: Օպերատորի` ցանցի միջոցով տեղափոխվող ցանկացած տեղեկատվություն կամ բովանդակություն օգտագործվում է Բաժանորդի ռիսկով և պատասխանատվությամբ, սակայն այդպիսի տեղեկատվության և բովանդակության հետ կապված մտավոր սեփականության իրավունքները պետք է պահպանվեն:
11.5 Օպերատորը պարտավոր չէ 3 ամսից ավելի պահպանել մատուցված Ծառայությունների մասին տեղեկությունները:
11.6 Բաժանորդն է Օպերատորի համար հանդիսանում միակ պատասխանատուն` սույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, վճարումները ժամանակին չվճարելու, ինչպես նաև Օպերատորին պատճառված ուղղակի և անուղղակի վնասի համար:
11.7 Բաժանորդը պարտավոր է անձամբ ճշտել իր պարտքը և պատասխանատվություն է կրում այն ժամանակին վճարելու համար` անկախ վճարման միջոցից:
11.8 Օպերատորը պատասխանատվություն չի կրում վճարումներն ընդունող միջնորդի կողմից սահմանված կանոնների համաձայն որևէ լրացուցիչ միջնորդավճարի գանձման համար:
11.9 Բաժանորդը ընդունում է Օպերատորի կողմից Ծառայությունների կասեցումը կամ դադարեցումը նույնիսկ առանց նախազգուշացման` ցանցի խափանման կամ երրորդ անձի կողմից Օպերատորին մատուցվող ծառայության անսպասելի դադարեցման դեպքում: Հաշվեգրման գումարի չափը չի փոփոխվում, եթե այլ բան նախատեսված չէ:
11.10 Բաժանորդը պատասխանատու է իրեն փոխանցված սարքավորումների, մալուխների, լարերի և այլ պարագաների համար և դրանց փչացման, սխալ օգտագործման, կորստի, վնասման կամ հափշտակության դեպքում պարտավոր է Օպերատորին փոխհատուցել դրանց դիմաց:
11.11 Բաժանորդը պատասխանատվություն է կրում Oպերատորի կողմից իրեն մատուցվող Ծառայությունները երրորդ անձի կողմից ցանկացած կերպ օգտագործելու համար:
11.12 Կողմերը պատասխանատվություն չեն կրում սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու դեպքում, եթե դա հետևանք է` էլեկտրոնային հաղորդակցության և թվային համակարգերի ենթակառուցվածքների աշխատանքի խափանման, երրորդ անձանց կողմից Օպերատորին կամ այլ անձանց մատուցվող ծառայությունների ընդհատման, ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտերի և որոշումների, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման և այլ անհաղթահարելի ուժերի ազդեցությունների /ֆորս-մաժոր/:

12. Պայմանագրի գործողության ժամկետը

12.1 Բաժանորդագրման պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 1 / մեկ/ ամսվա ընթացքում, եթե բաժանորդը չի կատարում պայմանագրի թարմացում, տարիֆի փոփոխություն կամ պայմանագրի խզում, ապա պայմանագիրը համարվում է երկարացված ևս 1 / մեկ/ տարով՝ բաժանորդագրման պայմանագրի ժամկետի ավարտման օրվանից;


13. Պայմանագրի պայմանների փոփոխման և վեճերի լուծման կարգը

13.1 Օպերատորն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ/օֆերտա/ սույն պայմանագրի պայմանները, այդ թվում կիրառվող Ծառայությունները, Սակագնային Պլանները/Փաթեթները/, սակագները և վճարման կանոնները
փոփոխելու մասին` այդ փոփոխություններն առնվազն 30/երեսուն/ օր առաջ Բաժանորդների սպասարկման կենտրոնում ներկայացնելու միջոցով և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցելով Բաժանորդներին (այդ թվում` հրապարակային ծանուցման միջոցներով): Ինչպես նաև Օպերատորը իրավունք ունի, միակողմանիորեն խզզել պայմանագիրը, եթե Բաժանորդը իր վճարման օրը, Օպերատորի զանգից հետո չի մոտենում և չի կատարում Օպերատորի կողմից առաջարկած փոփոխությունները։
13.3 Սույն պայմանագրի 13.1 կետի համաձայն առաջարկված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու սույն պայմանագիրը` մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր տեղեկացնելով Օպերատորին: Եթե Բաժանորդի կողմից այդպիսի գրավոր դիմում չի ներկայացվում Օպերատորին, և Բաժանորդը շարունակում է օգտվել Օպերատորի
կողմից մատուցվող Ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին Օպերատորի առաջարկը կհամարվի համաձայնեցված Բաժանորդի հետ և վերջինիս կողմից գործողությամբ ընդունված/ակցեպտավորված/:
13.4 Սույն պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան: Սույն պայմանագրով չկարգավորված կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են Օպերատորի հրապարակած հատուկ դրույթներով, կանոններով և/կամ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
13.5 Սույն պայմանագրի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:
13.6 Սույն պայմանագրի կատարման կամ մեկնաբանման հետ ծագած բոլոր վեճերը Կողմերի միջև պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում բոլոր վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ՀՀ իրավասու դատարանի միջոցով:
13.7 Սույն պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել /այդ թվում նաև սակագները, կանոնները և հավելյալ ծառայությունների համար գնացուցակը/ նաև այլ լեզուներով, սակայն հայերենի և այլ տարբերակների միջև հակասության դեպքում կգերակայի հայերեն տարբերակը: